2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ այժմ 25 քաղաքացի է զրկվել վարորդական իրավունքից

Ներքին գործերի նախարարության ճանապարհային երթեւեկության խախտումներն արձանագրող բաժանմունքի վիճակագրության համաձայն` 2017 թվականի հուլիսի 1-ից առ այսօր 25 քաղաքացի է զրկվել վարորդական իրավունքից:

2017թ.-ի հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ ստացել է 100 բալ, որը գործել է մինչեւ 2018թ․-ի հունվարի 1-ը: Ամեն անգամ, երբ վարորդը խախտել է երթեւեկության կանոնները, տրված բալերից որոշակի քանակ պակասել է։ Այս տարվա հունվարի 1-ից յուրաքանչյուր վարորդի կրկին տրվել է 100 միավոր, որը կգործի մինչեւ տարեվերջ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 22 մարդ զրկվել է վարորդական իրավունքից, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 10-ը՝ երեք անձ:

Ըստ ՆԳՆ-ի, 2017 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2018 թ. մարտի 15-ը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով 128 քաղաքացի է տուգանվել։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը  «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունել է անցյալ տարվա ապրիլին:

Թողնել պատասխան