2020-ին կավելանան շտապ օգնության և գյուղական բժիշկների աշխատավարձերը

2020 թվականի Վրաստանի պետական բյուջեի նախագծի համաձայն, որը դեռ քննարկման  ընթացքում է, որոշ ոլորտներում կավելանան աշխատավարձերը: Այդ թվում են շտապ օգնության և գյուղական բնակավայրերի բժիշկները:

2020-ի հուլիսի 1-ից շտապ օգնության և գյուղական բժիշկների ծրագրի շրջանակներում շուրջ 8 000 հոգու աշխատավարձ կավելանա 100 լարիով:

Բյուջեի նախագծի համաձայն, նախնական բուժօգնության բարելավման նպատակով 2020 թվականից ողջ երկրի մասշտաբով շտապ օգնությունը և գյուղական բժշկի ինստիտուտը կգործեն նույն կառավարման համակարգում: