2022 թվականից ի վեր Իվանիշվիլին կորցրել է 600 մլն դոլար

Ֆինանսական Bloomberg համակարգը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի նոր ինդեքսը, որտեղ Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և «Քարթու» հիմնադրամի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 500 ամենահարուստ մարդկանց շարքում 400-րդ տեղում է։

Bloomberg-ի տվյալներով՝ 2022 թվականի սկզբից ի վեր Իվանիշվիլին կորցրել է 600 մլն դոլար. այս պահին նրա ունեցվածքը կազմում է 5,45 միլիարդ դոլար։

Ի դեպ, Իվանիշվիլին երկար տարիներ դատական ​​գործընթացների մեջ է շվեյցարական Credit Suisse բանկի հետ, որին մեղադրում է 1,27 միլիարդ դոլարի վնաս պատճառելու համար։

Հատկանշական է նաև, որ Իվանիշվիլիին ընդդիմադիր կուսակցությունները և որոշ արևմտյան քաղաքական գործիչներ մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի ու Վրաստանի ոչ ֆորմալ կառավարման համար և պահանջում են նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառել։