2023-ից դպրոցներում նախատեսված փոփոխությունները

2023 թվականից Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշխատողների համար մի շարք փոփոխություններ են նախատեսված:

«Ալիք Մեդիան» ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք հանրակրթական դպրոցներում կգործեն 2023 թվականից:

  • բարձրանալու է ծննդաբերությունից հետո մայրության խնամքի արձակուրդ գնացող (դեկրետ) ուսուցիչների արձակուրդի վճարը: Այդ ընթացքում նրանք կստանան ամբողջական աշխատավարձ, իսկ մասնավոր դպրոցների աշխատողները՝ միանվագ 2 000 լարի,
  • հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների հավելավճարը կբարձրանա 125 լարիով,
  • 125 լարիով կբարձրանա նաև անձնակազմի աշխատավարձը,
  • հանրակրթական դպրոցի վարչակազմի աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով,
  • դպրոցներում աշխատող սոցիալական ծառայողների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով: