Նպաստառուների և թոշակառուների թիվը Վրաստանում

Վրաստանում 2023 թվականին սոցիալական աջակցություն ստացողների (նպաստառու) թիվը հասել է 181 հազար 900-ի:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների մեծ մասը՝ 50 հազարը, գրանցված է Թբիլիսիում, 30 հազարը՝ Իմերեթիում, 21 հազարը՝ Աջարիայում, 17 հազարը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում։

2023 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 838,1 հազար, որից 71,1 տոկոսը կին է, 28,9 տոկոսը՝ տղամարդ։ Կենսաթոշակ ստացողների 30,3 տոկոսը Թբիլիսիում է, 15,8 տոկոսը՝ Իմերեթիում, 10,5 տոկոսը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 10,0 տոկոսը՝ Քվեմո Քարթլիում, 8,7 տոկոսը՝ Կախեթիում, 24,8 տոկոսը՝ այլ շրջաններում։