Ընտրությունների ընթացքը Վրաստանում. լուսանկարներ խախտումներից

Այսօր Վրաստանի 11 մունիցիպալիտետներում տեղի են ունենում քաղաքապետերի արտահերթ ու սակրեբուլոների միջանկյալ ընտրություններ:

Քաղաքապետ են ընտրում Մառնեուլիում, Զեստափոնում, Ճիաթուրայում, Զուգդիդիում և Խուլոյում:

Թբիլիսիի Մթածմինդայի շրջանը ընտրում է մեծամասնական պատգամավոր:

Ժամը 10:00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն` ամենացածր՝ 4 տոկոս ակտիվություն գրանցվել է Մթածմինդայի շրջանում: Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սագարեջոյում՝ 15,4 տոկոս: 

Այս պահի դրությամբ, ամենալարված իրավիճակն արձանագրվել է Զուգդիդիում: Վրաստանի ՆԳ նախարարի հայտարարությամբ Զուգդիդիում աննախադեպ թվով ոստիկանական ուժեր են մոբիլիզացված:

Խախտումներ են արձանագրվել նաև Մթածմինդայի շրջանում: Մասնավորապես, Գիրչի կուսակցության ակտիվիստները կուսակցության սիմվոլներով ու լոգոյով շապիկներով այցելել են ընտրատեղամասեր:

Հատկանշական է, որ Ռուսթավի 2 հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան խոստացել է 1000 լարի դրամական պարգև տալ այն մարդուն, ով ընտրությունների խախտման հաստատված դեպք կներկայացնի: