Խորհրդարանից հերքել են կիբերհարձակումների մասին լուրերը

Վրաստանի խորհրդարանից հերքել են պատգամավորների էլեկտրոնային հասցեների վրա իրականացված կիբերհարձակումների մասին շրջանառվող լուրերը: Խորհրդարանից տեղեկացրել են, որ կիբերհարձակումներ չեն եղել, «պարզապես հնարավոր վտանգի մասին տեղեկություն է եղել, ինչի պատճառով մուտքային փոստերը կանխարգելման նպատակով արգելափակվել են»:
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին էլ նշել է, որ կիբերհարձակումների մասին իրենք պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել:

Թողնել պատասխան