Փենսը հանդիպել է ընդդիմադիրներին

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը «Թբիլիսի մարիոթ» հյուրանոցում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից ներկա են եղել Նիկա Մելիան, «Եվրոպական Վրաստան»-ից Դավիթ Բաքրաձեն, «Ազատ դեմոկրատներ»-ից Շալվա Շավգուլիձեն և «Կառուցման շարժում» միության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին:

Խոսվել է Ռուսաստանի, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, ժողովրդավարության զարգացման, լրատվամիջոցների իրավիճակի և այլ հարցերի վերաբերյալ:

ԱՄՆ-ի փոխնախագահի հետ հանդիպմանը չեն հրավիրվել Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժումն» ու «Վրաստանի հայրենասերների դաշինքը»: Նրանք առայժմ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չեն արել:

Թողնել պատասխան