4000 ուսուցիչ է վերապատրաստվել շախմատ դասավանդելու համար

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարի հրամանագրով 2022-2023 ուսումնական տարվանից առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է դառնում:

ԿԳ նախարարության և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում ամառվա ընթացքում շախմատ դասավանդելու համար վերապատրաստվել է 4000 ուսուցիչ:

ԿԳ նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ շախմատ առարկայի ուսուցումը աշակերտին պետք է տա ​​այն հմտությունները, որոնք կօգնեն լուծել կյանքում գործնական խնդիրները։