5 ընդդիմադիր կուսակցություններ խորհրդարանից դուրս 3 փաստաթուղթ են ստորագրել

Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ Թբիլիսիի Երիտասարդական պալատի դիմաց 5 ընդդիմադիր կուսակցություններ ստորագրել են 3 փաստաթուղթ:

  1. առաջին փաստաթուղթը ընդդիմության ընդհանուր հայտարարությունն է, ըստ որի նրանք չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ներկայացնում են պահանջ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ,
  2. երկրորդ փաստաթուղթը այն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասին է, որոնք ընտրությունների արդյունքում ստացել են մանդատներ, սակայն հրաժարվում են դրանցից և խորհրդարան մտնելուց,
  3. երրորդ փաստաթղթով առանձին կուսակցությունների կողմից արվում է հայտարարություն, որով վերջիններս դիմում են ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիային՝ կուսակցությունների ցուցակների վերացման պահանջով:

Հուշագիրը Երիտասարդական պալատի բակում ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը՝

  • «Լելոն Վրաստանի համար»,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն»,
  • «Եվրոպական Վրաստան»,
  • «Ռազմավարություն Շինարար»
  • «Ազգային շարժում»։

Ընդդիմության կազմակերպած միջոցառմանը չեն մասնակցել «Գիրչին», «Հանրապետական ​​կուսակցությունը», «Ալեկո Էլիսաշվիլի — քաղաքացիները» և «Հայրենասերների դաշինքը», սակայն այս կուսակցությունները նույնպես չեն պատրասվում մտնել խորհրդարան:

լուսանկարը՝ publika.ge