5-օրյա կալանք` Facebook-ում գրառման համար

Զուգդիդիի դատարանի դատավոր Իրակլի Ափշիլավան ակտիվիստ Ռոստո (Ռոստոմ) Զարանդիային դատապարտեց 5 օրվա ազատազրկման՝ քաղաքապետարանի աշխատակցին  վիրավորելու համար։

Մեղադրող կողմն ակտիվիստ Ռոստո Զարանդիային մեղադրել է Զուգդիդիի քաղաքապետարանի մամուլի կենտրոնի աշխատակից Մագդալինա Թոդուային վիրավորելու համար։

Նշենք. դատարանն արդեն տուգանել է մի քանի տասնյակ մարդկանց՝ քաղաքական գործիչների, ակտիվիստների և լրագրողների Facebook-ում գրառումների համար։