Ադրբեջանը կշարունակի մնալ գազի ռազմավարական մատակարարը. Թալակվաձե

«Գազպրոմ» -ի հետ նոր պայմանավորվածությունը հաջող բանակցությունների արդյունք է. Վրաստանի կառավարությունը հաջողությամբ օգտագործել է այսօր ստեղծված աշխարհաքաղաքական դիրքը, ինչպես նաև՝ հաշվի են առնվել համաշխարհային շուկայում նավթամթերքի գները, — այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արչիլ Թալակվաձեն՝ հավելելով, որ երկու տարին մեկ այս համաձայնագիրը թարմացվում է, — «Սա գազի մատակարարման ընթացիկ համաձայնագիրն է: Կառավարությունը բանակցությունները հաջողությամբ է վարել, ինչն էլ նման արդյունք է տվել»։

Ըստ Թալակվաձեի, Վրաստանն ավելի մեծ եկամուտ կունենա, որպես տարանցող երկիր և գազի մատակարարման առումով ավելի մրցունակ կլինի:

Հիշեցնենք, որ երեկ, մարտի 12-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նիստի ավարտին հայտարարել էր, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները, ըստ էության, ավարտված են և Վրաստանն այս բանակցություններում առաջնորդվել է էներգետիկ անկախության և պայմանագրում դիրքերի բարելավման սկզբունքներով։