51-րդ դպրոցի աշակերտների սպանության փաստով 2 անչափահասի մեղադրանք է առաջադրվել

Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի աշակերտների մասնակցությամբ կատարված հնարավոր դիտավորյալ սպանության փաստով երկու անչափահաս անձ՝ Բ.Գ –ն և Գ. Ջ.-ն  քրեական պատասխանատվության են ենթարկվել: Այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը: Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Գ.Ջ-ին ՔՕ-ի 109 հոդվածով մեղադրանք է  ներկայացվել հեռակա կարգով, քանի որ նա թաքնվում է քննությունից:

Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերին դասամիջոցի ընթացքում 9-րդ  դասարանի աշակերտներ Տ. Չ-ն և Ա. Ս.-ն զուգարանում հանդիպել են 6 համադասարանցու, որոնցից մեկը  նրանց վրա պնևմատիկ զենք է պարզել, որից հետո դեռահասների միջև կռիվ է սկսվել: Նրանք պայմանավորվել են դասերի ավարտին հանդիպել դպրոցի հետնամասում: Նույն օրը ժամը 14:00-ին Մ.Կ.-ն ընկերների հետ եկել է դպրոցի ետնամաս, ուր նրան են միացել Ա.Ս.-ն և Տ.Չ.-ն:

Դպրոցի մոտ հավաքվել են նաև  11-րդ դասարանցիները և նրանց ընկերները: Հարաբերությունները պարզելու համար տղաներն ընտրել են Կոստավա փողոցի բնակելի տներից մեկի բակը: Վիճաբանությանը հետևել է ֆիզիկական բախում, կռվի ընթացքում Գ.Ջ.-ն դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ.Ս-ին և Գ.Բ-ին: Դանակի հարվածներ է  հասցրել նաև Լ.Դ.-ին, ապա երկու մեղադրյալները փախուստի են դիմել: Ստացած վնասվածքներից Լ.Դ.-ն մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխելը իսկ Դ.Ս.-ն մահացել է երկրորդ օրը՝ հիվանդանոցում: 2017-ի դեկտեմբերի 2-ին իրավապահների կողմից Թբիլիսիում ձերբակալվել է Գ.Բ.-ն: Դեկտեմբերի 3-ին նրան մեղադրանք է ներկայացվել: Նույն ընթացքում հեռակա մեղադրանք է ներկայացվել նաև  երկրորդ կասկածյալին, միջոցներ են ձեռնարկվում՝ նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ:

Թողնել պատասխան