6 ամսում՝ 17 հազար խախտում Վրաստանի դպրոցներում

2019-ի ապրիլ-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի կրթական հաստատությունների կարգադրիչների ծառայությունը հանրային դպրոցներում 17 739 հնարավոր խախտում է հայտնաբերել: 

Այս ընթացքում անցկացվել է 5346 առանց կոնտակտի մակերեսային ստուգում: Արդյունքում կարգադրիչները առգրավել են 19 բութ առարկա, 637 ծխախոտային ապրանք, խաղաթղթեր ու ազարտային խաղերի այլ պարագաներ, 18 ամանորյա պայթուցիկ կամ թունավոր նյութ, 1 էլէկտրաշոկ, 1 պնևմատիկ զենք, 29 սուր կտրող առարկա, 17 այլ արգելված իր:

Ստուգումներն առավել հաճախ ացկացվել են մայրաքաղաք Թբիլիսիի ու Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում: Ստուգումների ընթացքում.

— Ազարտային խաղերի 102 դեպք է գրանցվել
— Առգրավվել է 1228 արգելված առարկա
— Դասապրոցեսի բացթողման 8687 դեպք է բացահայտվել
— Պայթուցիկ նյութերի գործածման 68 փաստ
— Դասապրոցեսի տապալման (կամ տապալման փորձի) 4541 դեպք
— Ծխախոտային նյութերի օգտագործման 552 դեպք
-Մարմնական վնասվածքների 37 դեպք

2019-ի ապրիլ-հունիս ամիսներին 369 ոստիկանական կանչ է եղել: