6 տարեկանը լրացող երեխաները կարող են դպրոց հաճախել. օրենքը հաստատվեց

Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, 84 ձայնով հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացող երեխաները կարող են 2023-2024 ուսումնական տարում առաջին դասարան հաճախել:

Ըստ օրենքի՝ հանրակրթական դպրոցում ուսանել կարող են մինչև նոյեմբերի 1-ը 6 տարեկանը լրացող երեխաները, և ծնողները` ցանկության դեպքում, կարող են առաջին դասարան ընդունելու դիմում ներկայացնել դպրոց, եթե անգամ երեխան դեռևս չի դարձել 6 տարեկան:

Կառավարության նախաձեռնած օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվեց արագացված կարգով, քանի որ, ինչպես հայտնի է, մայիսի 17-ից սկսվում է առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումը։