6 տարուց հին ավտոմեքենաների ակցիզային հարկի դրույքաչափը կավելանա

Խորհրդարանը 72 կողմ — 11 դեմ ձայներով երրորդ ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները, ըստ որոնց` վերանայվել է Վրաստան ներմուծվող մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման վճարը և ավելացվել 6 տարուց հին ավտոմեքենաների ակցիզային հարկի դրույքաչափը։

Նոր օրենքի համաձայն՝ ամենատարածված՝ 1.5 լիտր շարժիչի ծավալով մեքենայի մաքսազերծումը, եթե վերջինս 6 տարուց ավելի հին է, 1200 լարիից դառնում է 6750 լարի, իսկ 2 լիտր ծավալով շարժիչի դեպքում վճարը 1600 լարիից դառնում է մինչև 9000 լարի։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ապրիլի 1-ից կարգելվի 6 տարուց ավելի օգտագործված մեքենաների ներկրումը։ Այս հայտարարությունը մեծ դիմադրության էր հարուցել ավտոներկրողների և քաղաքացիների շրջանում։ Բիզնեսի ոլորտից պնդել են, որ դա կխոչընդոտի նաև վերաարտահանմանը (ռեէքսպորտ)։