Ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մասնակից 108 անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին 72 ժամվա ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցած և աջակցած 108 անձ։

Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել մեծ և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման, վաճառքին նպաստման և թմրամիջոցներ պարունակող բույսերի ապօրինի մշակման մեղադրանքներով։

«Քննությունը պարզել է, որ ձերբակալված անձանց մեծ մասը ներգրավված է եղել թմրանյութերի վաճառքի հանցավոր սխեմայի մեջ։ Դատավորի որոշման հիման վրա ոստիկանությունը մի քանի անգամ իրականացրել է թմրանյութերի վերահսկվող գնումներ և գաղտնի կատարել գնումների աուդիո և տեսագրություններ։ Կատարված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում հաստատվել են նրանց հանցավոր գործողությունները։ Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև թմրամիջոցներին առնչվող այն հանցագործները, որոնք պլանավորել էին վաճառել քողարկված փաթեթներով արտասահմանից ուղարկված մեծ քանակությամբ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր», — հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։