COVID-19-ի վարակակրի հետ շփում ունեցած անձինք այլևս չեն մեկուսացվի

Այն քաղաքացիները, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ, այլևս ենթակա չեն մեկուսացման, որոշումը սեպտեմբերի 27-ին կայացրել է Վրաստանի կառավարությանը:

Որոշման համաձայն, վարակակրի հետ շփվում ունեցեծ անձանց խստորեն խորհուրդ է տրվում դիմակ կրել։

«Վարակված քաղաքացու հետ շփումից հետո՝ 10 օրացուցային օրերի ընթացքում խստորեն պահանջվում է դիմակ կրել՝ այդ թվում՝ հասարակական հավաքույթներում, հասարակական տրանսպորտում, տանը և այլն»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի հետ կապված համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին. մինչ այդ՝ հունվարի 30-ին, ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարել էր որպես համաշխարհային սպառնալիք։