Թբիլիսիում կայանատեղերի կառուցման ուղիներ են փնտրում

Թբիլիսիի քաղաքապետարանը գործարար հատվածին կոչ է անում բիզնես նախագծեր ներկայացնել մայրաքաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման հարցով:

Քաղաքապետ Կախա Կալաձեի նախաձեռնությամբ մի շարք ընկերությունների արդեն հանձնարարվել է նախագիծ պատրաստելու համար կոնկրետ օբյեկտների տնտեսական հետազոտությունն իրականացնել։ Նշվում է, որ տարածքը, որը կընտրվի կայանատեղի կառուցելու համար, տվյալ ընկերությանը կտրվի խորհրդանշական մեկ լարի արժեքով:

Կայանատեղերի ստեղծման համար արդեն 3 վայր ընտրվել է։ Կալաձեն նշել է, որ խոսքը վերաբերում է Գեգեշիձեի այգու, «Երկաթուղային կայարանի» և մետրոյի «Վարկեթիլի» կայարանի հարակից տարածքներին: Ըստ քաղաքապետի, նշված տարածքներում կտեղավորվի մոտ 715 մեքենա:

Քաղաքապետի խոսքով, ստորգետնյա ավտոկայանատեղերի հարցով հետազոտություն է իրականացվել քաղաքի 10 տարածքում:

Թողնել պատասխան