75 առևտրական է տուգանվել 122 հազար 83 լարիի չափով

Սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ընթացիկ տարվա 11 ամիսներին Վրաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունում (GCCA) գրանցվել է 1285 դիմում, իսկ մուտքային զանգերի թիվը կազմել է 4610։

Սպառողների իրավունքների պաշտպանության վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա 11 ամիսներին մուտքային դիմումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62%-ով։

GCCA-ի որոշմամբ հաստատվել է սպառողների իրավունքների 160 խախտում՝ 260 դեպքում։

«Ընդհանուր առմամբ, 120 դեպքում 75 վաճառող տուգանվել է 722 հազար 83 լարիի չափով։ 163 դեպքում սպառողի օգտին պայմանական պարտավորություններ են կնքվել, ինչը նշանակում է, որ վաճառողները պարտավորություններ են ստանձնել՝ վերականգնելու այն սպառողների իրավունքները, որոնք, ենթադրաբար, վնաս են կրել նախորդ առևտրային քաղաքականության հետևանքով։

Հաշվետու ժամանակահատվածում սպառողներից ստացած դիմումների 65%-ը վերաբերել է առցանց առևտրի, իսկ 35%-ը՝ տեղում ապրանք գնելու դեպքերին։ Ըստ գտնվելու վայրի, գործակալությանը դիմելու հարցում մեծ մասնաբաժին ունի Թբիլիսին՝ 80%, որին հաջորդում են շրջանները՝ Աջարիան՝ 5%, Իմերեթին՝ 5%, Կախեթին՝ 2%, Քվեմո Քարթլին՝ 2% և այլն։

Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով՝ գրանցվել է 409 դիմում գումարի վերադարձման, 428՝ թերի ապրանքի վերանորոգման կամ վերադարձման, 227՝ վերականգնման համար, 98՝ սահմանված ժամկետում ապրանքների մատակարարման, 37՝ մոլորեցնող գործունեության արգելման համար և այլն։ Ըստ ոլորտների, վիճակագրության համաձայն, 73%-ը զբաղեցրել է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, 10%-ը՝ տրանսպորտը և պահեստավորումը, 5%-ը՝ արվեստը, զվարճանքը և հանգիստը, իսկ 12%-ը՝ այլ գործունեություններ», — ասված է GCCA-ի հայտարարության մեջ։