958 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 958 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 16 285: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 214 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 7 827: Կարանտինային ռեժիմում է 6 300, հատուկ վերահսկողության ներքո՝ 836 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 1388 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 128 մահ է արձանագրվել: