Վրաստանում երկրաշարժ է եղել

3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արեւելյան Վրաստանում գտնվող Շիդա Քարթլիի շրջանում,- հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են ժամը 19: 20-ին, Թեթրիծղարո քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա (Թբիլիսիից 23 կիլոմետր հեռավորության վրա): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժի զոհ է դարձել 200 մարդ, ավերվել է գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ: