Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով Ալիքը կապ է հաստատել այժմ Գերմանիայի մայրաքաղաքում բնակվող մեր գործընկեր Էդիտա Բադասյանի հետ:
«Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որտեղ տեղի ունեցավ ահաբեկչությունը, իմ բնակարանից 3 կանգառ հեռավորության վրա է գտնվում, նույնիսկ պատշգամբից է երևում դեպքի տարածքը», -պատմեց նա՝ զարմանք հայտնելով, սակայն, որ փողոցներն այս պահին մարդաշատ են․քաղաքը շարունակում է ապրել բնականոն կյանքով:
«Այս ժամերին բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են այցելել դեպքի վայր, որտեղ ծաղիկեր են խոնարհում և մոմեր վառում անմեղ զոհերի հիշատակին»,-նշեց Բադասյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայում վերջին ահաբեկչությունից հետո էլ ավելի են խստացվել անվտանգության միջոցառումները։
Հիշեցնենք, որ Բեռլինում Սուրբ Ծննդյան մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ է մխրճվել բեռնատարը՝ խլելով առնվազն 12 մարդու կյանք, կան բազմաթիվ վիրավորներ: