Վրաստանում միասնական ազգային քննությունների որոշ առարկաների թեստերում փոփոխություններ կկատարվեն։ Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած տեղեկությունների համաձայն, կփոփոխվեն պատմության, մաթեմատիկայի և օտար լեզուների թեստերը։
2023 թվականին մաթեմատիկայի թեստը բաղկացած կլինի 41 առաջադրանքից։ Թեստում ավելացել է թեստային առաջադրանքների քանակը, կլինի 37 թեստային առաջադրանք։
Պատմություն առարկայի քննական թեստում կփոխվեն միայն որոշ վարժությունների ձևեր, իսկ քննության տևողությունը և առավելագույն միավորը կմնան նույնը։
Օտար լեզուների թեստի առավելագույն միավորը կլինի 70-ը: Դիմորդը կհամարվի շեմն անցած, եթե հավաքի առավելագույն միավորի 20 տոկոսից ավելին: Քննության տևողությունը կկազմի 2 ժամ 30 րոպե։