Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Ուկրաինայի կողմից վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «ոչ բարեկամական» և «քաղաքական դրդապատճառներով» որոշում է որակում։
Լևան Դավիթաշվիլիի կարծիքով` «մեր ընդդիմադիրները նույնպես ներգրավված են այդ գործընթացում»։
Նշենք, որ Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղիղ չվերթերի վերականգնումից հետո Georgian Airways-ն ուղիղ չվերթեր է իրականացնում Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ։
Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է կիրառել ինչպես ավիաընկերության, այնպես էլ նրա հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։ Գաիաշվիլին Կիևի այս քայլը անհեթեթ ու անարդարացի» է որակել։