Երեկ` մարտի 11-ին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։
Ըստ տեղեկության` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։
Հիշեցնենք. 2024 թվականի հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Վրաստան։ Հենց այդ ժամանակ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել։
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել