Ռիկղե-Նարիկղալան կապող ճոպանուղին միառժամանակ չի սպասարկի ուղևորներին

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Ռիկղե-Նարիկղալան կապող ճոպանուղին ապրիլի 8-ից միառժամանակ չի կարողանա սպասարկել ուղևորներին։
Քաղաքապետարանից հայտնել են, որ այդ ընթացքում ճոպանուղու պլանային ստուգման ու սպասարկման աշխատանքներ են իրականացնելու իտալական Leitner ընկերության մասնագետները։
«Ռիկղե-Նարիկղալա կապող ճոպանուղին ապրիլի 8-ից միառժամանակ չի կարողանա սպասարկել ուղևորներին՝ տեխնիկական կանոնակարգով նախատեսված աշխատանքների պատճառով։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», — հայտնել են քաղաքապետարանից։