Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը X-ում գրել է, որ Գերմանիան ու Եվրամիությունը Խորհրդային Միության հետ համեմատելը սխալ է, ինչպեսև Ռուսթավելիի պողոտայում հավաքված ցուցարարներին Խորհրդային Միության հետ համեմատելը։
Ֆիշերը պատասխանել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, որը, խոսելով ապրիլի 9-ի ողբերգության մասին, նշել էր, որ այն ժամանակ «Վրաստանում գործում էր արտաքին ուժ, մեկ այլ արտաքին ուժ, իսկ այսօր արտաքին ուժը դեռ գործում է մեր ազգային շահերի դեմ»։
«Ազատության և ժողովրդավարության պաշտպանությունը մշտական խնդիր է։
Վրացիներն արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիա են իրականացնում Ռուսթավելիի պողոտայում։ Դրանք Խորհրդային Միության հետ համեմատելը սխալ է։ Գերմանիան և Եվրամիությունը Խորհրդային Միության հետ համեմատելը նույնպես սխալ է։
Մենք Վրաստանի բարեկամներն ենք, ոչ թե թշնամական արտաքին ուժ. յուրաքանչյուր ազնիվ վրացի դա գիտի վերջին 30 տարվա փորձով»,- գրել է Ֆիշերը։