Գոդերձի լեռնադահուկային հանգստավայրը պաշտոնապես կբացվի դեկտեմբերի 28-ին

Վրաստանի Գոդերձի լեռնադահուկային հանգստավայրը պաշտոնապես կբացվի դեկտեմբերի 28-ին: Տեղեկացնում է Վրաստանի լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալությունը։

Հանգստավայրի բացմանը կմասնակցեն նաև Աջարիայի կառավարության ներկայացուցիչներ, կցուցադրվի Գոդերձիի հանգստավայրի նոր գովազդային տեսահոլովակը, ամբողջ օրվա ընթացքում կլինի DJ, ինչպես նաև կատարումներով հանդես կգա «Բերմուխա» ժողովրդական երգի անսամբլը: Երեխաների համար ժամանցային միջոցառումներ կլինեն, իսկ երեկոն կեզրափակվի հրավառությամբ:

Հանգստավայրում 6 ժամանակակից տնակներ և 12 անձի համար նախատեսված հյուրանոց կա: Բացի այդ, բացվել է նոր «Դավիթից» հյուրանոցը, որն ունի 13 սենյակ և նախատեսված է 40 մարդու համար:

Լեռնադահուկային ճանապարհի ընդհանուր երկարությունը 8 կմ է: Ծովի մակարդակի առավելագույն բարձրությունը 2366 մ է: