Տոն՝ անիվների վրա. Թբիլիսիի ավտոբուսները տոնական տեսք ունեն

Թբիլիսիում տոնական տեսք են ստացել ոչ միայն փողոցները, այլև ավտոբուսները: Մայրաքաղաքի տրանսպորտային ընկերության աշխատակիցները տրանսպորտային միջոցները զարդարել են ձյան փաթիլներով, եղևնիներով և ամանորյա խորհրդանիշ այլ զարդերով: Ավտոբուսների ներսում տոնական լույսեր են վառվում:

Սոցցանցերում այս նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել, օգտատերերը հորդորում են պահպանել, չպոկել, տուն չտանել զարդարանքները:

Թբիլիսիում ամանորյա տրամադրության համար ամեն ինչ պատրաստ է, հիշեցնենք՝ արդեն հանդիսավորությամբ վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Այս տարի մայրաքաղաքը նոր լուսավորություն է ձեռք բերել, ծախսվել է մոտ երկու միլիոն լարի (750 հազար դոլար):