Անձրև, կարկուտ, ուժգին քամի. Վրաստանի եղանակը` մինչև հունիսի 8-ը

Օդերևութաբանների նախատեսումներով` մինչև հունիսի 8-ը Վրաստանում սպասում են տեղումներ, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +20, +25: Թբիլիսիում գիշերային  և երեկոյան ժամերին սպասվում են  կարճատև տեղումներ, ամպրոպ, օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում` +26, +28: