Վրաստանում սպասվում է ձյուն, մառախուղ և բուք

Դեկտեմբերի 27-ին Վրաստանում եղանակը կցրտի: Interpressnews-ին շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունից Սվետլանա Նիորաձեն տեղեկացրել է, որ ձյան տեսքով տեղումներ են սպասվում ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա այսօր Վրաստանում կլինի 2-7 աստիճան:

«Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, որոշ տեղերում թաց ձյուն: Արևելյան Վրաստանում տեղումները հիմնականում ձյան տեսքով կլինեն», — նշել է Նիորաձեն:

Ըստ կանխատեսումների՝ եղանակային վատ պայմանները կշարունակվեն նաև դեկտեմբերի 28-ին: