Թբիլիսիից Բաթումի հավելյալ գնացք կմեկնի

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով հուլիսի 22-ի համար լրացուցիչ գնացք է նշանակվել` հայտնում են Վրացական երկաթուղի ընկերությունից:

Ընկերությունից նշում են, որ ամռան ընթացքում Վրաստանի սևծովյան հանգստավայրեր մեկնող ուղևորահոսքի նկատելի աճ է գրանցվել:

Թբիլիսիից լրացուցիչ գնացքը կմեկնի 07: 20-ին, իսկ Բաթումից `տեղական ժամանակով 14: 40-ին: Տոմսերն արդեն վաճառքում են:

Համաճարակաբանները ուղևորներին  կոչ են անում պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված կանոնները  և ճանապարհորդել միայն դիմակներով:

Ամռանը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով գնացքները երթևեկում են ամեն օր:

Գնացքների գրաֆիկի մասին`

Վրաստանի երկաթուղին սկսեց գործել. գնացքների գրաֆիկը հրապարակված է