Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Օլեգ Բարցիցը «Վրացական երազանք»-ի կառավարությանն առաջարկել է չեղյալ համարել «Օկուպացված տարածքների մասին օրենքը»։
Դե ֆակտո նախարարն ասել է, որ «հիմնական հարևանների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու մասին» Վրաստանի կառավարության հայտարարություններն «աննկատ չեն մնում»։
Բարցիցը կրկնել է փաստացի կառավարության բազմիցս արտահայտած դիրքորոշումը, որ Վրաստանը պետք է ստորագրի ուժի չկիրառման մասին համաձայնագիրը։
Վրաստանն «Օկուպացված տարածքների մասին» օրենքն ընդունել է 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների «անկախության» ճանաչումից հետո։
Աբխազիայի դե ֆակտո hանրապետության «նախագահ» Բադրա Գունբան 2025 թվականի ապրիլի 18-ին Օլեգ Բարցիցին «ԱԳ նախարար» է նշանակել. նա փոխարինել է Սերգեյ Շամբային։