Առանց ակցիզային հարկի ծխախոտ պահելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել

Առանձնապես խոշոր չափի առանց ակցիզային հարկի ծխախոտ պահելու համար Քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ քաղաքացու։

Քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելոյի շրջանում մեղադրյալից առգրավվել է վաճառքի համար նախատեսված 38 հազար 190 տուփ առանց ակցիզային հարկի ծխախոտ՝ 179 հազար լարի ընդհանուր շուկայական արժեքով։

Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով։

Գործակալության տվյալներով՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։