Պետք է ամեն ինչ անել, որ Հարավային Կովկասը դառնա հզոր տարածաշրջան. Կղավելաշվիլի

Երևան կատարած այցի շրջանակներում «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կղավելաշվիլիի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմավարական գործընկերության տարբեր ոլորտներ, տարածաշրջանում առկա մարտահրավերները,  նաև ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հատուկ նշանակությունը։

«Պետք է ամեն ինչ անել, որ Հարավային Կովկասը դառնա հզոր տարածաշրջան», — Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Կղավելաշվիլին:

Կղավելաշվիլիի խոսքով, Վրաստանն իր պատրաստակամությունն է հայտնում խթանելու տարածաշրջանային երկխոսությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում։

Այցի շրջանակներում Միխեիլ Կղավելաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

ՀՀ-ն գնահատում է Վրաստանի աջակցությունը խաղաղության պայմանագրի խնդրին. ՀՀ նախագահ