«Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունել է «Վրաստանի երկաթուղային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։ Փոփոխություններն առնչվում են երկաթուղով վտանգավոր բեռների տեղափոխման վերահսկողության և մոնիթորինգի հարցին։
Երկաթուղային տրանսպորտի գործակալությունը լիազորված է վերահսկել երկաթուղով վտանգավոր բեռների փոխադրման կանոնների կատարումը։ Կա նաև վտանգավոր բեռների փոխադրման մասնագետ ունենալու պարտավորություն, և կարգավորվում է այդ անձի հավաստագրման հարցը։
Օրենքի փոփոխությունը պարզաբանում է Վրաստանի երկաթուղային օրենսգրքի գործողության շրջանակը, փոփոխությունը ներառված է օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասում և նշված է, որ օրենքը վերաբերում է Վրաստանի երկաթուղային համակարգին և երկաթուղային համակարգի գործունեության հետ կապված գործունեությանը։
Օրինագիծը փոխում է երկաթուղային կայարանի սահմանումը և սահմանում է նաև նոր տերմիններ, ինչպիսիք են՝ տեխնիկական սպասարկման համար պատասխանատու անձ, տեխնիկական սպասարկման համար պատասխանատու անձի վկայական, տուրօպերատոր, տոմսերի վաճառող և այլն: Պարտադիր է նաև վտանգավոր բեռների փոխադրման մասնագետ ունենալը, և կարգավորվում է այդ անձի վկայագրման հարցը:
Ըստ օրենքի` ուղևորն իրավունք կունենա բողոք ներկայացնելու Երկաթուղային տրանսպորտի գործակալությանը, որն էլ եթե հայտնաբերի վարչական խախտում, իրավասու է կազմել վարչական խախտման վերաբերյալ արձանագրություն, կայացնել համապատասխան որոշում և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառել խախտողի նկատմամբ։ Ուղևորը նաև իրավունք ունի բողոք ներկայացնելու երկաթուղային ընկերությանը կամ երկաթուղային կայարանի կառավարչին։