«Մթավարի արխի»-ի հեռարձակումը վերջնականապես դադարեցվեց

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի հեռարձակումը վերջնականապես դադարեցվեց։ Հեռուստաալիքը հեռարձակվել է հինգ տարի և ութ ամիս։

«Այստեղ եղել է «Մթավարի արխի»-ն։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։ Գլխավորը դուք եք», — «Մթավարի արխի» ալիքը միացնելիս այս գրությունն է հայտնվում է հեռուստաէկրանին։

Այս փուլում շարունակում են գործել միայն կայքը և սոցիալական ցանցերը։