Վրաստանի միակ տեսլականը «խաղաղության կամուրջ լինելն է». հանրային կառավարման դոկտոր

Սոցիալական ցանցում ապատեղեկատվություն տարածելով՝ որոշակի ուժեր փորձում են խեղթյուրել իրականությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան, հանրային կառավարման դոկտոր Թամթա Մեգրելիշվիլին:

«Սոցիալական ցանցում ապատեղեկատվություն տարածելով՝ որոշակի ուժեր փորձում են խեղաթյուրել իրականությունը, սակայն ապարդյուն, քանի որ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ, որը, ցավոք, ձգվում է տարիներ շարունակ, Վրաստանը բազմիցս հայտարարել և շարունակում է պնդել, որ խնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով», — գրում է Մեգրելիշվիլին:

Ըստ հանրային կառավարման դոկտորի՝ Վրաստանի արտաքին կամ ներքին թշնամիների կողմից այդ հակամարտությանը տարածաշրջանային բնույթ հաղորդելու բազմաթիվ փորձերն ապարդյուն են:

«Վրաստանը հակամարտության մասնակից կողմ չէ և չի կարող լինել:

Սրա ուղղակի ճանաչումն ու հաստատումը Վրաստանում Հայաստանի դեսպանության, մասնավորապես, դեսպան Ռուբեն Սադոյանի կողմից ուղարկված հստակ ուղերձն է. «Վրաստանով Ադրբեջան զենք չի մատակարարվում»:

Վրաստանի արտաքին կամ ներքին թշնամիների ապարդյուն փորձը` խեղաթյուրել կամ ստվերել Վրաստանի խաղաղ դերակատարումը, մնում է լոկ որպես ապատեղեկատվություն:

Ներկայիս հակամարտության մեջ մեր երկրի տեսլականն ու նպատակը միայն «խաղաղության կամուրջն» լինելն է:

Խաղաղություն և առողջություն մեր երկրին և հարևանությանը», — գրել է Թամթա Մեգրելիշվիլին: