Պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը. Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը: 

Այս մասին Էրդողանը խոսել է Տրանսպորտի և կապի խորհրդի 12-րդ նիստի շրջանակներում։

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ իրենք կարողացել են կապեր հաստատել այնպիսի ընկերությունների հետ, որոնք արտադրում են երկաթգծի համար անհրաժեշտ համակարգը մեկ հարկի տակ և նախատեսում են արդեն հաջորդ տարի սկսել ազգային լոկոմոտիվների արտադրությունը: