Արդեն կարելի է պատվիրել Գիորգի 5-րդի անվան մետաղադրամները

Վրաստանի Ազգային բանկը սկսում է Գիորգի 5-րդի (Բրծկղինվալե-Պայծառ) անվան մետաղադրամների նախնական պատվերների ընդունումը։

«Վրաստանի թագավորները» շարքի մաս կազմող մետաղադրամները նախատեսվում է թողարկել 2023 թվականին, որից հետո էլ հայտնի կդառնա դրանց ճշգրիտ արժեքը։

Նշվում է, որ մետաղադրամների նախնական պատվերները կընդունվեն միայն Ազգային բանկի դրամական թանգարանի առցանց խանութի միջոցով՝ 2022 թվականի փետրվարի 9-ի առավոտյան ժամը 10:00-ից մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը: Նախապես պատվիրելու համար պետք է մուտք գործել առցանց խանութի կայք՝ https://moneymuseum.nbg.gov.ge հասցեով։

Տեղեկության համաձայն՝ մետաղադրամներ պատվիրելիս հաճախորդը պետք է արծաթե հուշադրամի համար նախապես վճարի 50 լարի (մոտ 16 ԱՄՆ դոլար), իսկ ոսկե մետաղադրամի համար՝ 1 000 լարի (մոտ 339 դոլար)։