Դատավորը 8 ցուցարարի կալանքի տակ թողեց

Եվրոպամետ հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած խմբակային բռնության գործով ձերբակալված ութ անձինք կալանքի տակ կմնան. դատավոր Թամար Մճեդլիշվիլին նրանց կալանքի տակ է թողել «նոր հանցագործություններ կատարելու ռիսկի» պատճառաբանությամբ։

Մճեդլիշվիլին որոշումը հրապարակեց այսօր՝ մայիսի 2-ին. նիստում քննարկվել է 8 ցուցարարների խափանման միջոցը վերանայելու հարցը։

Կալանքի տակ մնացին Իրակլի Միմինոշվիլին, Վեփխիա Կասրաձեն, Վալերի Կաձելաշվիլին, Ինսափ Ալիևը, Թոռնիկե Գոշաձեն, Նիկոլոզ Ջավախիշվիլին, Գիորգի Գորգաձեն, Զվիադ Ցեցխլաձեն։

Փաստաբանները պահանջել էին փոխել խափանման միջոցը և ազատ արձակել կալանավորվածներին, քանի որ, նրանց պնդմամբ, ազատազրկումն անհիմն է։

Բոլոր փաստաբանները, առանց բացառության, պահանջել են կալանքի չեղարկում, մինչդեռ մեղադրողները պնդել են, որ «փախուստի և նոր հանցագործություններ կատարելու սպառնալիքը» դեռևս մնում է, ուստի ձերբակալված ցուցարարները պետք է մնան կալանքի տակ։