2025 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը հայտնաբերվել է ավտոմեքենաների համար սահմանված արտանետումների չափորոշիչների խախտման 290 դեպք, հայտնել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը:
Ըստ դեպարտամենտի, խախտումների ամենամեծ թիվը՝ 119, հայտնաբերվել է Թբիլիսիում, Բաթումիում՝ 73, Ռուսթավիում՝ 55, իսկ Քութաիսիում՝ 43:
Նույն տվյալների համաձայն, 290 խախտումներից 244-ը կատարել են անհատները, իսկ 46-ը` իրավաբանական անձինք:
Հատկանշական է, որ 173 խախտում թույլ են տվել մարդատար ավտոմեքենաների վարորդները/սեփականատերերը, 108-ը՝ միկրոավտոբուսները, իսկ 9-ը՝ բեռնատարները։
«2025 թվականի առաջին չորս ամիսներին Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են օրենքի 1437 խախտում՝ սահմանված արտանետումների չափորոշիչներին չհամապատասխանելու համար», — հայտնել են դեպարտամենտից:
Նշենք նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների արտանետման մասին օրենսդրությամբ սահմանված նորմը չպահպանելու համար ֆիզիկական անձի դեպքում տուգանքի չափը առաջին անգամ կազմում է 100 լարի, երկրորդ անգամ՝ 300, իսկ երրորդ անգամ՝ 600 լարի։ Իրավաբանական անձի դեպքում տուգանքը, համապատասխանաբար, կազմում է 500, 1500 և 3000 լարի: Եթե տուգանքը վճարվում է 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կրճատվում է 20 տոկոսով։