Վրաստանի խորհրդարանի նախագահն ու խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջից:

Վրաստանի պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: