Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է ցույցերի ժամանակ ձերբակալված 11 անձի դատավարությունը։
Հարցաքննվելու են դերասան Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի և խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ակցիաների ժամանակ խմբային բռնությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալված ևս 9 անձանց դատավարության ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկանները։
Այսօրվա դատավարությանը մեղադրող կողմը ներկայացրել է 8 վկայի։ Նրանցից 5-ը ոստիկան են և գործում ունեն տուժողի կարգավիճակ։ Ըստ տեղեկության` տուժող է համարվում 40 ոստիկան։
Նշենք, որ դերասան Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի և խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ակցիաների ժամանակ խմբային բռնությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալված ևս 9 անձանց գործերը միավորվել են մեկ գործում։
Վերոնշյալ հանցագործությունը պատժվում է 4-ից 6 տարի ազատազրկմամբ։