Հայտնի լրատվամիջոցները հաստատում են Մեծ Բրիտանիայի ներգրավումը Սիրիայում

«Մեծ Բրիտանիայի ռազմական օդուժը Սիրիայում հարվածներ հասցնելու պատրաստակամություն է հայտնել»,- այս մասին  The Times թերթը Բրիտանիայի իշխանություններում առկա աղբյուրների հիման վրա է գրել:

«Մեր ինքնաթիռները Կիպրոսում, Բրիտանիայի ռազմական օդային ուժերի Ակրոտիր  բազայում են գտնվում և մենք պատրաստ ենք»,- հայտնել է աղբյուրը:

Իր հերթին, «Բի-Բի-Սի»-ն տարածել է տեղեկատվություն, ըստ որի՝ Թերեզա Մեյը պատրաստ է Սիրիայի իշխանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններին միանալ:

Իսկ The Telegraph-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սիրիայի ուղղությամբ բրիտանական սուզանավերի արձակման հրաման է տվել:

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն կռմբակոծի Սիրիան, ի պատասխան՝ ապրիլի 7-ին Դումաշ քաղաքում քիմիական զենքի կիրառման, որի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել:

Թողնել պատասխան