Էստոնիան վերացնում է դիվանագիտական ​​անձնագիր ունեցողների անվիզա ռեժիմը

Էստոնիան վերացնում է Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների առանց վիզայի ռեժիմը։

Էստոնիայի կառավարությունը համապատասխան որոշումը կայացրել է մայիսի 8-ին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` Էստոնիայի այս քայլը նպատակ ունի քաղաքական ճնշում գործադրելու Վրաստանի կառավարության վրա։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան ասել է, որ այս քայլը պատասխան է քաղաքացիական հասարակության, եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների և լրատվամիջոցների նկատմամբ «Վրացական երազանք»-ի կիրառած ճնշումներին։

Ցահկնան նաև ընդգծել է, որ Եվրամիությունը քննարկում է վրացական կենսաչափական անձնագրերի տերերի համար անվիզա ռեժիմի վերանայման հնարավորությունը։