Վրաստանի Ազգային բանկի հրապարակած ապրիլ ամսվա տվյալների համաձայն՝ Վրաստան ամենաշատ գումար փոխանցվել է ԱՄՆ-ից և Իտալիայից: Ազգային բանկի հրապարակած վիճակագրությամբ՝ 2025 թվականի ապրիլին այս երկրներից Վրաստան է փոխանցվել 104,2 միլիոն դոլար, որը կազմում է ընդհանուր փոխանցումների 35,2 տոկոսը։
Ապրիլին Վրաստան մուտք գործած դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 295.54 միլիոն ԱՄՆ դոլար (814.0 միլիոն լարի), ինչը 6.1 տոկոսով (17.0 միլիոն ԱՄՆ դոլարով) ավելի է, քան 2024 թվականի ապրիլին։
Տասը երկրներ, որտեղից ամենաշատ գումար է փոխանցվել.
- ԱՄՆ` 53.99 միլիոն դոլար,
- Իտալիա՝ 50.21 միլիոն դոլար,
- Ռուսաստանի Դաշնություն՝ 39,87 միլիոն դոլար,
- Գերմանիա՝ 24.84 միլիոն դոլար,
- Հունաստան՝ 24.62 միլիոն դոլար,
- Իսրայել` 22.17 միլիոն դոլար,
- Թուրքիա՝ 8.60 միլիոն դոլար,
- Իսպանիա՝ 7.86 միլիոն դոլար,
- Ղրղզստան՝ 7,77 միլիոն դոլար,
- Ղազախստան՝ 7.16 միլիոն դոլար։