Նիկա Կացիան կմնա կալանքի տակ

Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված լրագրող Նիկա Կացիային Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր (պատժամիջոցների ենթարկված) Թամար Մճեդլիշվիլին թողեց կալանքի տակ։

Այսօրվա դատական ​​նիստում վերանայվել և ուժի մեջ է մնացել կալանավորված լրագրողի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Հիշեցնենք. լրագրող Նիկա Կացիան ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին։ Դատախազությունը Կացիային մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով` մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի գնում և պահպանում։