Իրակլի Կոբախիձեն հանդիպումներ է ունեցել Ալբանիայում

«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն, որի կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից հետո վիճահարույց է և հազվադեպ է հանդիպումներ անցկացնում եվրոպական մայրաքաղաքներում, հայտնել է, որ Ալբանիայում հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ։

Այս բոլոր հանդիպումները ոչ ֆորմալ են, ինչպեսև Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին մասնակցությունը, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին, և որին մասնակցել են 45 երկրների ներկայացուցիչներ։

Կոբախիձեի Ֆեյսբուքյան էջում օրվա ընթացքում տեղադրված հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ նա հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանիի հետ։

Հիշեցնենք, որ այս ֆոնին Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան 170 օր։  Պատճառը Իրակլի Կոբախիձեի հայտարարած որոշումն էր, որի համաձայն՝ «Վրացական երազանքի»-ը չի պլանավորում Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցն օրակարգում դնել «մինչև 2028 թվականը»։